среда, 23 ноября 2011 г.

Շատ հետաքրքիր հաշվիչ տարբեր գործողություններ կատարելու համար

Ձմեռ




Մեդվեդևը սպառնացել է ԱՄՆ–ին



Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ–ին հիշեցրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) մասին պայմանագրից՝ Ռուսաստանի դուրս գալու իրավունքի մասին։ Ինչպես հաղորդում է ռուսական Rbc.ru կայքը, Մեդվեդևը հայտարարել է, որ եթե ԱՄՆ–ն չհրաժարվի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրից, ապա Ռուսաստանը դուրս կգա ՌՀՍ պայմանագրից և կհրաժարվի զինաթափման գործընթացից։


«Հաշվի առնելով պաշտպանողական և ռազմավարական հարձակողական սպառազինությունների միջև անքակտելի կապը, հնարավոր է, որ հիմքեր առաջանան մեր երկրի՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրից դուրս գալու համար։ Դա նախատեսված է պայմանագրով»,–ասել է Մեդվեդևը։


Մեդվեդևը ընդգծել է, որ Ռուսաստանն անհանգստացած է Ռուսաստանի Դաշնության տարածքի մոտակայքում և Ռուսաստանին հարող ջրային տարածությունում հրթիռների և հակահրթիռային պաշտապանության այլ տարրերի հնարավոր տեղակայմամբ։


Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի միջմայրացամաքային բալիստիկական հրթիռները կզինվեն հակահրթիռային պաշտպանությունը հաղթահարելու համար նախատեսված հեռանկարային համակարգերով։ Կայքը ընդգծում է, որ Մեդվեդևը պաշտպանության նախարարությանը հրահանգել է անհապաղ գործի դնել հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռադիոլոկացիոն կայանը։ Նրա խոսքով՝ օդային–տիեզերական պաշտպանության համակարգի ստեղծման շրջանակում Ռուսաստանին առաջին հերթին անհրաժեշտ է ուժեղացնել ռազմավարական միջուկային ուժերի օբյեկտների պաշտպանությունը։


Մեդվեդևը ընդգծել է, որ Ռուսաստանը չի համաձայնել մասնակցել Հակահրթիռային պաշտպանության համաեվրոպական համակարգին՝ դրա այսօրվա տեսքով, քանի որ այդ ծրագիրը մի քանի տարի անց կարող է թուլացնել հարձակումների կանխարգելման՝ Ռուսաստանի ներուժը։


Rbc.ru–ն ընդգծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներն ավելի վաղ պայմանավորվել էին շարունակել հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ խորհրդակցությունները։ ԱՄՆ–ն, սակայն, բացահայտ հայտարարել էր, թե չի կարող Ռուսաստանին իրավաբանական երաշխիքներ տալ առ այն, որ հակահրթիռային պաշտպանությունն ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ։


Մոսկվան, սակայն, շարունակում է պնդել, որպեսզի ԱՄՆ–ն իրեն նման երաշխիքներ տրամադրի։


Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին նոր համաձայնագիրը (1991թ. կնքված նախորդ պայմանագրի ժամկետը լրացել էր 2009թ. դեկտեմբերի 5-ին), որը 2010թ. ապրիլին ստորագրել էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները, նախատեսում է միջուկային զենքի ռազմավարական զինանոցի կրճատում՝ յուրաքանչյուր կողմից մինչև 1550 մարտագլխիկ, և ստուգման մեխանիզմի հաստատում։


«ԱՆՀԱՄԱՉԱՓԸ» սկսե՞լ է

Որոշ աղբյուրների հավաստմամբ, երեկ և այսօր հայկական բանակային կազմավորումները ադրբեջանցիների նկատմամբ իրականացրել են պատժիչ գործողություններ: Համաձայն նույն տեղեկության, հակառակորդը կրել է խոշոր կորուստներ: Ենթադրվում է, որ կատարվածի առթիվ շուտով բանակի ղեկավարությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է հաղորդում տարածել, ուր ասվում է, թե վերջին շրջանում նրանք ոչ մի կորուստ չեն կրել և հայերի այսօրինակ հրապարակումները հետապնդում են քարոզչական նպատակ՝ նախատեսված ներքին լսարանի համար: Ասվածին հավելենք, որ նշված փաստի առթիվ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ասել է հետևյալը. «Ես չեմ կարող փակագծերը շատ բացել, բայց կարող եմ պնդել, որ այսօր արդեն ունենք իրենց կողմից բազմակի անգամ մեծ զոհեր, և այդ պատժիչ գործողությունները շարունակվելու են, ինչին մենք ականատես կլինենք ոչ հեռու ապագայում: Մեկ-երկու սպանություն կհայտնեն, մնացածը կփորձեն կոծկել այլ պատճառների տակ»:

Ինչ են մտածում հայերը Անի Երանյանի մասին

Ինտերնետում հայտնվել են  Անի Երանյանի անվան   հայտարարություններ  որոնք հուզել են Անիին  և  տեսնելով որ  ինտերնետում չեն դադարում մեկնաբանություններ թողնելը  Անին  դիմել է  ոստիկանության...
Իմ կարծիքով այդ մեկնաբանությունները  ճիշտ չեն և կարծում եմ որ Անիի անվան հետ խաղացողները շատ խիստ ձևերով կպատժվեն :



вторник, 8 ноября 2011 г.

Ինչ է թաքնված թվերի մեջ






5544455555554445555555555555555554555555555
5554445555544455554445555555555544455555555
5555444555444554444444445555554445444555555
5555544554455554444444445555444555554445555
5555554445555555554445555544444444444444555
5555555455555555555555555444555555555444555
5555555555555555555555555444555555555444555
back to top

Տեղադրեք ձեր գովազդը այստեղ

X