воскресенье, 28 августа 2011 г.

Facebook-ի Պատմությունը


Ֆեյսբուք — սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2004 թ. Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը, Դասթին Մոսկովիցը և Մարկ Ցուկերբերգը: Սկզբնապես եղել է Հարվարդի համալսարանի ուսանողների համար նախատեսված սովորական կայք, սակայն ներկայում բաց է ցանկացած անձնավորության համար, որն ունի էլեկտրոնային փոստի հասցե:
2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել նաև ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները` խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը գլխավորապես տարածված էրՄիացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում: 2011 թ. տվյալներով Ֆեյսբուքն ունի ավելի քան 560 մլն. անդամ, այդ թվում շուրջ 105.640 հայաստանյան օգտատեր։ Այն թարգմանված է ավելի քան 70 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:

Комментариев нет:

Отправить комментарий

back to top

Տեղադրեք ձեր գովազդը այստեղ

X