воскресенье, 28 августа 2011 г.

Ի՞նչ է Ինտերնետը | Ինտերնետի պատմությունը


Ինտերնետը մի բազմաճյուղ համաշխարհային ցանց է, որի միջոցով միլիոնավոր համակարգիչներ տվյալներ են փոխանակում՝ օգտագործելով որոշակի ստանդարտ արձանագրություններ։ Ինտերնետ ցանցին միանալու համար բավական է ունենալ համակարգիչ, հեռախոսագիծ և պարզագույն մի մոդեմ։ Ինտերնետի հասանելիության պայմանների մասին պայմանավորվելով Ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպության հետ՝ դուք դառնում եք համաշխարհային տեղեկատվական հանրության լիիրավ անդամ և հնարավորություն եք ստանում հաղորդագրություններ փոխանակել ցանցի այլ բաժանորդների հետ, կարդալ էլեկտրոնային մամուլը, մասնակցել հեռաժողովների, գնումներ կատարել, ցուցահանդեսներ դիտել և հեռակա ուսանել ։ Այս ամենից բացի դուք կարող եք նաև ստեղծել ձեր սեփական էջն ինտերնետում դրանով իսկ ներկայացնելով Ձեզ և Ձեր շրջապատն ամբողջ աշխարհին։
1969թ. ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնարկությունների մեծ մասը միավորեցին իրենց համակարգչային ցանցերը մի միասնական ցանցի՝ ARPANET-ի,  մեջ, որը համարվում է Ինտերնետի նախատիպը
UNIX – սերվերների և հաճախորդների միջև տվյալների փոխանակման նպատակով 1983 թ. Բերքլիի համալսարանի գիտնականները մշակեցին տվյալների փոխանցման մի արձանագրություն, որն իր պարզության, հուսալիության և սարքային անկախության շնորհիվ ընդունվեց նաև Ինտերնետում Այդպես ծնվեց TCP/IP արձանագրությունը։
Հետագա տարիներին Ինտերնետը բուռն զարգացում ունեցավ և 90-ականների սկզբին ցանցում աշխատող սերվերների թիվը շուրջ 100.000 էր։ Այդուհանդերձ պետք էր սպասել 1993 թվականին երբ սերվերների թիվը մեկ միլիոնից անց էր, երբ մասնավոր ձեռնարկությունների և պետական հաստատությունների, ինչպես նաև ակադեմիական ինստիտուտների և ուսումնական հաստատությունների շահախնդիր մասնակցությամբ որպես ցանցի զարգացման նպատակ հռչակվեց մարդկության համընդհանուր ինֆորմատիզացիան 1994 թ. ցանցում աշխատող համակարգիչների թիվն արդեն 4 միլիոնից անց էր, իսկ 1999 թ. վերջի դրությամբ այդ թիվը մոտ 20 միլիոն էր։
Ինտերնետի զարգացման համար կարևորագույն իրադարձություն էր 1989թ. փաստաթղթերի նկարագրության HTML լեզվի Hyper Text Markup Language – հիպերտեքստի նշադրման լեզու ստեղծումը միջուկային ֆիզիկայի Եվրոպական լաբորատորիայի CERN շվեյցարացի գիտնական Թիմ Բերներս Լիի կողմից։ Դրա շնորհիվ հնարավոր դարձավ World Wide Web (WWW) ծառայությունը, որը թույլ տվեց մի փաստաթղթի մեջ միավորել տեքստային և գրաֆիկական տվյալներ իսկ ավելի ուշ նաև այլ մուլտիմեդիա տարրեր, ինչպես նաև ցանկացած փաստաթղթի մեջ ներառել հղումներ ցանցում կամայական տեղերում գտնվող այլ փաստաթղթերի վրա 1990 թ. այնտեղ ստեղծված առաջին բրոուզերը հենց այդպես էլ կոչվում էր WWW.
WWW ծառայությունը հիմնված է HTTP արձանագրության Hyper Text Transfer Protocol հիպերտեքստի հաղորդման արձանագրություն վրա, որն անմիջականորեն թույլ է տալիս ցանկացած փաստաթղթից անցում կատարել այլ տեքստային փաստաթղթի ընթերցմանը, երաժշտության ունկնդրմանը, Telnet կամ FTP արձանագրություններով միացման հաստատմանը և այլն:
Internet-ը  իրենից ներկայացնում է գլոբալ համակարգչային ցանց, որը կիրառողին տրամադրում է օգտվելու անսահման ինֆորմացիոն ռեսուրսներից: Այդ ռեսուրսներից օգտվելու համար ստեղծված են հզոր կիրառական ծրագրեր, որոնց գրաֆիկական ինտերֆեյսը թույլ է տալիս օգտվել  Internet-ի մի շարք ծառայություններից:


Комментариев нет:

Отправить комментарий

back to top

Տեղադրեք ձեր գովազդը այստեղ

X